Զինվոր ենք…. /վիդեո/
Զինվորի կողքին լինելը առաքելություն չէ, այլ հպարտություն: Զինվորին, Աստծո ներկայությամբ խրախուսելը` հայ մարդու համար ամենաթանկ նվիրումն է:
Արսեն սարկավագ Մաթևոսյանը զինվորներին պատմում է հավատի և նվիրումի մասին: Խաչիկ գյուղի զորամասի հոգևոր սպասավորը գիտի, որ հայրենիքը զինվորի տունն է, իսկ հավատը ոգին ու էությունը:
«Մենք գնում ենք զինվորի կողքին կանգնելու, իր հետ ծառայելու , իրեն թև ու թիկունք լինելու: Իր հետ ենք` զորամասում և սահմանի վրա, և՛ ծառայության ընթացքին: Ամեն մեկս ենք զինվոր…»,-ընդգծում է հոգևորականը:
Մանրամասները` տեսանյութում: