09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունը` Արմեն Մարտիրոսյանի տեսագրության մասին /վիդեո/

Ոստիկանություն հայտարարություն է տարածել` պարզաբանելով.

”Այսօր համացանցում ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ ոստիկանական ավտոմեքենայում գտնվելու դրվագով տեսանյութ էր տարածվել:

Ոմանք շտապեցին սեփական ”հետաքննություն” իրականացնել՝ փորձելով ճշտել, թե ոստիկանությունն ինչպես և ինչքանով է տրամադրում տեսանյութերը, մյուսներն անառարկելի համոզվածությամբ հայտարարեցին, որ դա անկասկած ոստիկանության տեսանյութն է, տարատեսակ վարկածներ առաջ քաշվեցին տեսանյութի տարածման նպատակի, պատճառահետևանքային կապերի, խորամանկ ու շա՜տ վտանգավոր որոգայթների վերաբերյալ:

Պաշտոնապես հայտարարել էինք, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

Ծառայողական քննության շրջանակներում պարզվել է, որ նույն օրը Արմեն Մարտիրոսյանի հետ ոստիկանության բաժին է բերվել մի քաղաքացի ևս (ծառայողական քննությամբ տվյալ անձի ինքնությունը պարզվել է, պարզվել է նաև, որ նա այս պահին հանրապետությունում չէ): Մեքենայում եղել են երկու ոստիկան, մեկը՝ ղեկին, մյուսը՝ սրահում (սրահում գտնվող ոստիկանը երևում է տեսագրության մեջ, իսկ ընթացքի պահին վարորդի կողմից տեսագրելը իրատեսական չէ, բացի այդ՝ նկարահանման ռակուրսը միանգամայն այլ է):

Այս ամենից բացի, Արմեն Մարտիրոսյանը պարզաբանում է տվել ԶԼՄ-ներին, որ տեսագրությունը ոստիկանությունը չի արել:

Եվ, այնուամենայնիվ, հետագա շահարկումները բացառելու համար հարկադրված ենք ներկայացնել իրականում ոստիկանության ՀԿԼ վարչության աշխատակցի կողմից արված տեսագրությունը:

Մեկնաբանությունները թողնում ենք ”հետաքննողներին””:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ