18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Գիմիշյանի առաջարկած լուծումը

”Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Երևանի ավագանու ընտրություններից հետո հասկացել է, որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխություն անել: Դա կարելի է անել ակտիվացնելով հասարակությանը, քաղաքական ալիք առաջացնելով: ”Օգտագործել ժողովրդի ուժը, ժողովրդի ճնշումը և պարտադրել իշխանություններին, սա է իշխանափոխության սկզբունքը: Մինչ ընտրությունները պետք է հաղթել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գիմիշյանը: 

Նա նշեց, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ը վարչական և ֆինանասկան միջոցներ են կիրառել և մանդատներ են ստացել, իսկ ՕԵԿ-ն ընտրակաշառք բաժանեց, այդ պատճառով էլ ներկայացված չի լինի ավագանու կազմում: 

Գիմիշյանի խոսքով` իշխանությունը շատ ավելի զգուշավոր է եղել ընտրատեղամասում, այնտեղ ոչ մի հակաօրինական արարք չի արել:  

 Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը շնորհավորեց ավագանու բոլոր նորընտիր անդամներին: 

”Շատ լավ կազմակերպված ընտրություններ էին, եթե քայլերով ասենք, կարծում եմ` կիլոմետրերով առաջ էր, բացատրեմ նրանով, որ այնպիսի վերահսկողությունն ինչպիսին այս անգամ էր, մյուս դեքպերում չկար”,-նշեց նա:

Պատգամավորը շեշտեց, որ ընտրակաշառքների վերաբերյալ խոսակցությունները ինքն էլ է լսել, սակայն դրանց փաստերը չկան: 

 Ինչ վերաբերում է հաղթանակին, ապա Արտակ Դավթյանն ասաց, որ և քարոզարշավի, և ցուցակի, և քաղաքապետի թեկնածուի առումով իրենք առավելություն ունեին բոլորից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ