10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Քուչի տղեն ինքն իրեն քուչի տղա է, ես չեմ ծնել նրանց. Մանվել Բադեյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը բացառում է, որ Երևանի ավագանու ընտրություններում ահռելի խախտումներ լինեին, հատկապես այն դեպքում, որ այս ընտրությունները աննախադեպ էին դիտորդների, ինչպես նաև նկարահանող կեղծ լրագրողների թվով:

Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Բադեյանն անդրադարձավ այն հրապարակումներին, որոնցում ՀՀԿ-ին մեղադրում էին ծերանոցներից “մարդկանց բերելու մեջ”: ՛՛Վա՞տ բան է առաջացել, որ բերել են ծեր մարդկանց ու նրանք ընրություն են արել: Կուտակո՞ւմ … սա մեկնաբանությունների ու բանսարկությունների մթնոլորտ է ստեղծում շատ ու շատ ուժերի ու որոշ լրատվամիջոցների կողմից ՛:

՛՛Ո՞վ է բաժանել այդ կաշառքը՛՛,-պատգամավորի հարցին լրագրողները պատասխանեցին` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են: ՛՛Ո՞վ էմեղավոր, նրանցից մեկն ու մեկը պետք է հաղթեր, չէ՞՛՛,-ժպտաց պատգամավորը: Դիտարկմանը, թե այսինչ ընտրատեղամասում ՀՅԴ-ն է հաղթել, արձագանքեց. ՛՛Ուրեմն այդտեղ չենք բաժանել՛՛: 

Բադեյանը ընդգծեց, որ մարդիկ կային, ովքեր փորձում էին իրենց նվիրվածությունն ընդգծել տարբեր խախտումներով, ինչն  ուղղորդված չի եղել իրենց կողմից:  

Իսկ ինչու են ՛՛քուչի՛՛ տղերքը զբաղվում ընտրություններով. ՛՛Քուչի տղեն ինքն իրեն քուչի տղա է, ես չեմ ծնել նրանց՛՛,-ասաց Բադեյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ