06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Յուրի Վարդանյանը` սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար

ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնը առաջարկվել է ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանին եւ նա համաձայնվել է: Այդ մասին Henaran.am-ի զրույցում ասաց նրա օգնական Անի Հայրապետյանը:

“Ներեցեք, Յուրի Վարդանյանը զբաղված է: Հանդիպումների է, եւ նա առաջիկա մի քանի ժամերին չի կարող պատասխանել հեռախոսազանգերին”,-ասաց օգնականը:

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ վերջին ժամանկներս շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ-ն կոալիցիա է կազմելու ՀՀԿ-ի հետ` հօդս ցնդեցին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ