01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Գրական դիրիժորները» սխալ ուղի են ցույց տալիս

«Այսօրվա մեր գրական  մամուլն աղբանոց է: Որևէ դրական բան չես գտնի: Բայց տաղանդավոր մարդիկ կան, որոնց ճանապարհը պետք է բացել, ոչ թե փակել: Իսկ այդ կազմակերպիչները, գրական դիրիժորները, որ ուղղորդում են, հեղինակներին տանում այս կամ այն ուղղությամբ, նրանց մեջ դեռևս լավ բան չեմ տեսել», – անդրադառնալով մեր գրական դաշտում առկա  խնդիրներին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Գրականագետն ընդգծեց՝ երբ երիտասարդ հեղինակն ասպարեզ  է մտնում, երբեմն հարկ է վերջինիս աջակցել, ճիշտ ուղի ցույց տալ, բայց հաճախ պատահում է այնպես, որ այդ «գրական դիրիժորները» սխալ ուղի են ցույց տալիս:

«Եթե այդ մարդն իմացող մարդ է լինում, ճիշտ ուղի է ցույց տալիս, եթե ոչ՝ ճիշտ հակառակն է լինում: Ու հենց այս է պատճառը, որ տեսնում ենք՝ որակ չկա», – ընդգծեց գրականագետը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ