31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԵԿ-ն ու բժիշկները միմյանց չեն հասկանում. Հայաստան ներմուծված սերմնահեղուկի պատմությունը

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևն այսօր պարզաբանեց տարածված լուրերը, թե Իսրայելից Հայաստան երկու կիլոգրամ սերմնահեղուկ է ներմուծվել: Օկոեւը հերքեց այդ լուրերը և պատմեց, որ 2011 թվականին է նման մի դեպք եղել, սակայն սերմնահեղուկ է բերվել ոչ թե Իսրայելից, այլ Ավստրալիայից:

Արտասահմանցի զույգի տղամարդը գտնվել է Ավստրալիայում, այնտեղ աշխատելիս է եղել և հնարավորություն չի ունեցել Հայաստան վերադառնալ: Այդ պատճառով  նրա սերմը սառեցվել է և ուղարկվել այստեղ: Փաստորեն, ըստ Օկոևի, մաքսային ծառայությունը սխալ ինֆորմացիա է տարածել և այդտեղից էլ այս ամբողջ աղմումը բարձրացել է:

՛՛Ինֆորմացիայի ոչ ճիշտ մեկնաբանման հետևանքով և փաստաթղթերի ոչ ճիշտ ձևակերպման հետևանքով այս խոսակցությունը բարձրացվեց ՛՛,-նշեց նա: Օկոևը բացատրեց, որ խոսքը ընդամենը մոտ երկու միլիլիտր սերմնահեղուկի մասին է:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ երկու կիլիոգրամ սերմնահեղուկ է ներկրվել Իսրայելից: Այս մասին Օկոևն ասաց, որ հաշվառում է արել: ”Երկու կիլիոգրամը հազար հարյուրից ավել դոնորի սերմ է, ինչը նշանակում է, որ այն կբավանակացներ մեծ թվով արհեստական բեղմնավորման՛՛,-նշեց ու հավելեց, որ, սակայն, այդ դեպքում հայ ծնողները չեն կարող բացատրել, թե ինչպես է իրենց երեխան նման արտասահմանցու, նման կերպ և այն օգտագործելու ցանկություն էլ չէր լինի:

Սակայն նկատենք, որ այս առնչությամբ ՊԵԿ-ն պարզաբանել էր, որ Հայաստանի Հանրապետություն 2011թ. ընթացքում ներմուծվել է 2 կգ. սերմնահեղուկ` 98. 552 դրամ մաքսային արժեքով (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 30012010): Ներմուծումը կարգավորվել է “ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին” ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 581 որոշմամբ:

Այս մասին պատգամավորը տեղեկացվել է 2012թ. մարտին` իր կողմից նույն ժամանակահատվածում արված հարցման հիման վրա:

Ի դեպ սերմնահեղուկի նշված խմբաքանակը, որի ծագման երկիրը Ավստրալիան է, 2011թ.-ից մինչ օրս միակն է և ներմուծվել է Մեծ Բրիտանիայից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ