03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպասի քվեարկությունն ավարտվի, հարցերդ կլուծենք …

՛՛Թրանսփարենսի ինթերնեյշնլ՛՛ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 570 ընտրախախտում է արձանագրվել: Ընտրությունների օրը ընտրատարածքային հանձնաժողովներ են ներկայացրել մոտ քառասուն դիմում, ևս քառասուն դիմում ներկայացրել են ընտրության հաջորդ օրը` մայիսի 6-ին:

Կազմակերպության փոխտնօրենի խոսքով՝ այս ընտրությունները որակի առումով չէին տարբերվում նախորդներից, միգուցե ավելի վատն էին: Այստեղ իրենց դերն են ունեցել թաղային հեղինակությունները, ՀՀԿ-ական պատգամավորները՝ Մհեր Սեդրակյանն ու Սամվել Ալեքսանյանը: Այվազյանն ասաց, որ այս անգամ էլ է ընտրակաշառք բաժանվել: Այվազյանը ենթադրում է, որ ընտրակաշառք “Բարգավաճ Հայաստանն” էլ է բաժանել:

Բացի այդ կազմակերպությունն արձանագրել է ընտրողների փոխադրումներ, տարբեր գույնի գրիչների կիրառում, դիտորդներին ուղղված հայհոյանքներ են հնչել, ճնշումներ, սպառնալիքներ: Օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՛՛Թրանսփարենսի ինթերնեյշնլ-ի՛՛ դիտորդին ահաբեկել են. ՛՛Սպասի քվեարկությունն ավարտվի, հարցերդ կլուծենք՛՛,-ասել են հղի տիկնոջը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ