13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պարգեւատրել է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը նպաստելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանին:

Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով Ռիտա Պալյանին, շնորհակալություն է հայտնել 20 տարի շարունակ առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար:

Ռիտա Պալյանը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, նշել է, որ ինքը հպարտ է իր ծագումով ու արմատներով: Տիկին Պալյանն ուրախությամբ փաստել է, որ 42 տարի գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ առողջության պահպանման հարցում կարողանում է օգնել հայ մայրերին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ