ԲՀԿ-ի “մնացորդներն” է հսկելու. Հրապարակ
Այսօր երեկոյան, ժամը վեցին, տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստը, որին կհաջորդի խորհրդի նիստը: “Ինչպես եւ կանխատեսել էինք` օրակարգում նոր կառավարության, իսկ ավելի ճշգրիտ` հին կառավարության նշանակման հարցն է: Խոսակցությունները, որ երկու նախարար կկորցնեն իրենց պորտֆելները, տեղի կունենան որոշ կառուցվածքային փոփոխություններ, մարկտվենյան էին եւ չափազանցված:
Եթե մինչ այս Սերժ Սարգսյանը “դանդաղ էր շտապում”, ավագանու ընտ-րություններից հետո ընդհանրապես չի շտապում, կառավարության կազմում ոչ մի փոփոխություն չի լինելու, չի փոփոխվելու անգամ “Բուլկին”` բնապահպանության երկարամյա նախարար Արամ Հարությունյանը:
Իրենց պոստերում “մումիաներին” պահակություն է անելու ՄԱԿ-ի` Գուրգեն Արսենյանի “Հասոն”` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԲՀԿ-ի “մնացորդներն” է հսկելու սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը”,- գրել է թերթը: