15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

« Հայկո-մայկո են լսում. թող երգեն, հաստափորներին ուրախացնեն … »

««Ամենակարող երգիչը» նախագծի պես հաղորդումները ծնվում են մտքի, ճաշակի, ինտելեկտի բացակայության պատճառով: Մեր պետությունը ծրագիր չունի. նենց, դոլի-դոլի գնում է», – համոզված է ռեժիսոր Նիլկոլայ Ծատուրյանը. ժամանակին հեռուստատեսությամբ ռաբիս հեռարձակելն  արգելվում էր, իսկ հիմա ճիշտ հակառակն է:

«Ժամանակին, որ մարդիկ տանը ռաբիս էին լսում, ձայնը ցածրացնում էին, որ մյուսներն այդ մասին չիմանան. ամաչում էին: Բայց հիմա ռաբիսի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն նաև իշխանության ներկայացուցիչները: Նրանցից շատերը գեղացի են` Հայկո-Մայկո են լսում: Գյուղացին լավ բան է, բայց գեղացին՝ ոչ: Ախր, Խաչատրյան գոյություն ունի, Առնո Բաբաջանյան, Մանսուրյան… Այս ուր ենք հասել: Ռեստորանի երգերը թող այնտեղ մնան: Թող երգեն, հաստափորներին ուրախացնեն, թող դա ժողովրդին չհրամցնեն: Ասում են՝ ժողովրդի ուզածը դա է, դրա պահանջարկը կա: Ժողովուրդը դա է ուզում, որովհոտև այդ բարախլոն եք հրամցնում», – տաքացավ Ծատուրյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ