29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չեմպիոնների լիգա. խաղային օրվա արդյունքներ /վիդեո/

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի շրջանակում երեկ՝ ուշ երեկոյան տեղի ունեցան երկրորդ տուրի հանդիպումները A, B, C, D խմբերում:

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Գերմանիայում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ եւ 6 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Գլազգոյում 3:3 հաշվով խաղաց շոտլանդական «Սելթիկի» հետ, որն ունի 1 միավոր: «Բորուսիան» առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

A խմբի առաջատարներն են հաղթանակներ տարած ֆրանսիական ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Արսենալը»: Փարիզյան թիմը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ: «Արսենալն» ուժեղ էր շվեյցարական «Բազելից»: ՊՍԺ-ն ու «Արսենալը» վաստակել են 4-ական միավոր: «Լուդոգորեցն» ու «Բազելն» ունեն 1-ական միավոր:

B խմբի անվիճելի առաջատարն իտալական «Նապոլին» է, որը 4:2 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային» եւ վաստակել է 6 միավոր: Թուրքական «Բեշիկթաշն» ու Կիեւի «Դինամոն» խաղացին ոչ ոքի՝ 1:1: «Բեշիկթաշն» ունի 2, «Դինամոն» ու «Բենֆիկան»՝ 1-ական միավոր:

D խմբում Մադրիդի «Աթլետիկոն» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գերմանական ակումբը 3 միավորով երկրորդ տեղում է: 2:2 հաշվով հանդիպումն ավարտած «Ռոստովն» ու ՊՍՎ-ն ունեն 1-ական միավոր:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

A խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:3

Նաթանաել, 15 – Բլեզ Մատյուիդի, 41, Էդինսոն Կավանի, 55, 60

«Արսենալ» (Անգլիա) – «Բազել» (Շվեյցարիա)՝ 2:0

Թեո Ուոլքոթ, 7, 26

B խումբ 

«Բեշիկթաշ» (Թուրքիա) – «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 1:1

Ռիկարդու Կուարեժմա, 28 – Վիկտոր Ցիգանկով, 65

«Նապոլի» (Իտալիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 4:2

Մարեկ Համշիկ, 20, Դրիս Մերտենս, 51, 58, Արկադիուշ Միլիկ, 54, 11մ –  Գոնսալո Գուեդեշ, 70, Էդուարդո Սալվիո, 86

C խումբ

«Բորուսիա Մ.» (Գերմանիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:2

Տորգան Ազար, 34 – Արդա Թուրան, 66, Ժերար Պիկե, 74

«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 3:3

Մուսա Դեմբելե, 3, 47, Ռահիմ Ստերլինգ, 20, ինքնագոլ – Ֆերնանդինյո, 11, Ռահիմ Ստերլինգ, 28, Նոլիտո, 55

D խումբ

«Ռոստով» (Ռուսաստան) – ՊՍՎ (Հոլանդիա)՝ 2:2

Դմիտրի Պոլոզ, 8, 37 – Դեւի Պրոպեր, 14, Լյուկ դե Յոնգ, 45+2

Չիրացրած 11մ՝ Դեւի Պրոպեր, 57

«Աթլետիկո» (Իսպանիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:0

Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 35

Չիրացրած 11մ՝ Անտուան Գրիզման («Աթլետիկո»), 84

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ