Հունահռոմեական ոճի ըմբշամարտում հետայսու չի լինի պարտեր դիրքը

Ըմբշամարտի միասնական աշխարհը (United World Wrestling) որոշել է հունահռոմեական ոճի ըմբշամարտում կիրառությունից հանել պարտեր դիրքը:
Գերատեսչության որոշած կանոնը գործելու է բոլոր տարիքային մրցաշարերում:
Միության պաշտոնական կայքը հաղորդում է, որ կանոնի փոփոխության մասին ազգային ֆեդերացիաները տեղեկացված են: