Չեմպիոնների լիգա. խաղային օրվա արդյունքները
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում երեկ ուշ երեկոյան կայացան E, F, G, H խմբերի 2-րդ տուրի հանդիպումները:
Խաղային օրվա ամենաարագ գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն (17-րդ րոպե): Ժամանակային առումով վերջին գոլը խփել է «Մոնակոյի» պաշտպան Կամիլ Գլիկը (90+4):
Միայն 2 հանդիպումներում են կողմերը գոլերով փոխանակվել. «Բորուսիա» Դ. – «Ռեալ»՝ 2:2 և «Մոնակո» – «Բայեր»՝ 1:1:
4 խաղերում հաղթել են տանտերերը, 2 դեպքերում հյուրերը, նույնքան անգամ էլ ոչ-ոքի է գրանցվել:
1 գոլ է խփվել ԲԿՄԱ – Տոտենհեմ (0:1) և «Լեսթեր» – «Պորտու» (1:0) խաղերում:
Խաղային այս օրը գրանցվել է 2 ինքնագոլ. սեփական դարպասը գնդակ են ուղարկել Ադրիան Սամպերը («Դինամո Զ.») և Ստեֆան Դենսվիլը» («Բրյուգե»):
8 խաղերից ոչ մեկում կարմիր քարտ չի գրանցվել: Ամենաշատ դեղին քարտը եղել է «Լեսթեր» – «Պորտու» խաղում. երկու թիմերի ֆուտբոլիստները 3-ական անգամ զգուշացվել են: Միայն «Դինամո» Զ. – «Յուվենտուս» խաղում ոչ մի դեղին քարտ չի եղել:
«Բորուսիա» Դ. – «Ռեալ»՝ 2:2
«Դինամո» Զ. – «Յուվենտուս»՝ 0:4
«Կոպենհագեն» – «Բրյուգե»՝ 4:0
«Լեսթեր» – «Պորտու»՝ 1:0
«Մոնակո» – «Բայեր» Լ.՝ 1:1
«Սևիլիա» – «Օլիմպիկ» Լ.՝ 1:0
«Սպորտինգ» – «Լեգիա»՝ 2:0
ԲԿՄԱ – «Տոտենհեմ»՝ 0:1