18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԿԸՀ-ն ամփոփեց Երեւանի ավագանու ընտրությունների վերջին տվյալները

Այսօր մայիսի 6-ին ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում ամփոփվեցին երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Նիստը բացեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նիստի օրակարգում Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալների շուրջ արձանագրություն կազմելու հարցն էր: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ օրենսդրության համաձայն քվեարկության արդյունքները ամփոփվում են քվեարկության ավարտից ոչ ուշ քան 24 ժամ հետո:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն հաստատեց ստացված նախնական արդյունքների արձանագրությունը: Ընտրողների ընդհանուր թիվըԵրևան քաղաքում կազմել է  816 478 ,որից ընտրությանը մասնակցել են  438  212-ը:

Այսպիսով 6 կուսակցությունների և  1կուսակցությունների դաշինքի ստացած ձայները բախշվել են հետևյալ կերպ

Առաքելություն -2 692- 0,64 տոկոս

ԲՀԿ -97 189 -23,05 տոկոս

Բարև Երևան -35 732-8,47 տոկոս

ՀԱԿ -184999-4,39 տոկոս

ՀՅԴ -15 999-3,79-տոկոս

ՀՀԿ- 235 512-55, 86 տոկոս

ՕԵԿ- 15 733-3,73 տոկոս

Ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ կամփոփի մայիսի 12 ին:

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ