15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նշանակող ու առաջադրող սուբյեկտը ես չեմ. Ա. Հովհաննիսյանն՝ իր վերանշանակումից (վիդեո)

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չի կարող ասել, թե ինչու է վերանշանակվել այդ պաշտոնում, քանի որ «նշանակող ու առաջադրող սուբյեկտն ինքը չի»: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ա. Հովհաննիսյանը մանրամասնեց, որ նախարարությունն առաջիկայում իրեն տրված հանձնարարականների շրջանակում կամփոփի ու խորհրդարան կներկայացնի մի քանի նախագծեր. «Առաջինը վերաբերում է ապօրինի հարստացմանը, որն այսուհետ կքրեականացվի, երկրորդը վերաբերում է իրական սեփականատերերի բացահայտմանը, և հաջորդ կարեւոր քայլը, որն իմ խորին համոզմամբ, կամփոփի այս ամբողջը և նոր երանգ կհաղորդի, հակակոռուպցիոն մարմնի հետ կապված քննարկումներն են»,-նկատեց նախարարը: Հարցին, թե ինչպես է պարզելու՝ քաղաքացին ապօրինի է հարստացել, թե ոչ, նախարարը պատասխանեց.

«Երբ այդ ամենը ներկայացնում եք այսօրվա օրենսդրության մեջ, ես ձեզ հասկանում եմ, բայց նոր օրենսդրության մեջ կարիք չեք ունենա դուք ներկայացնելու, որովհետև իրավապահ մարմիններն ունենալու են իրենց գործիքները՝ հասկանալու այդ մարդը ստեց, չստեց, կեղծ տվյալ ներկայացրեց թե չէ»: Ճշտող հարցին՝ ինչպե՞ս է արվելու այդ ամենը, նախարարն ասաց, որ հակակոռուպցիոն մարմինը պետք է գործիքակազմ ու լծակներ ունենա. «Մարմնի ղեկավարից նաև շատ բան է կախված լինելու, իմ համոզմունք այն է, որ հատվածային լուծումներով չենք կարող երկար ճանապարհ գնալ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ