21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Գևորգ Սաֆարյանի բուռն դատավարությունը. դատավորը պահանջեց

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին  շարունակվեց Ամանորի գիշերը տոնածառ տեղադրելու փորձից հետո կալանավորված,  Հիմնադիր խորհրդարանի  անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով դատավարությունը:

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստերը արդեն երկու ամիս չէին կայանում:

Դատավարության ընթացքում Գեւորգ Սաֆարյանը դատավորից հետաքրքրվեց, թե ինչու՞ չեն կայացել իր գործով  դատական նիստերը.

«Նիստերը տեղի չեն ունեցել ամբաստանյալի չներկայացվելու պատճառաբանությամբ»,- պարզաբանեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Գևորգ Սաֆարյանը արձագանքեց.

«Բոլորս գիտենք, որ Երեւանում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավում, որն էլ այն քաղաքական պատճառն էր, որն ինձ որպես պատանդ պահում էին,  եւ շարունակում են պահել բանտում, քանի որ պարզ է, թե ովքեր էին գրավել ՊՊԾ գունդը»:

Գեւորգ Սաֆարյանը անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ նշել է , որ այն իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունի եւ քաղաքական հետապնդում է:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Դատախազը նշեց, որ Գեւորգ Սաֆարյանը նույն երգն է երգում:

Գեւորգ Սաֆարյանը բացասական արձագանքեց, որից հետո  դատավորը նիստը համարեց ավարտված եւ հաջորդ դատական նիստին Գեւորգ Սաֆարյանին հորդորեց պատշաճ պատրաստվել հայտարարությանը:

Գործով դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 11-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ