01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ինչու են վերանվանվում նախարարությունները

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կողմ է, որ Սփյուռքի նախարարությունը վերանվանվի որպես Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն: Խորհրդարանում Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ նա ասաց, որ դա նույնիսկ խորհրդային միության ժամանակ է եղել: Հիշեցնենք, որ նման առաջարկով էր հանդես եկել Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է կառավարություն կառուցվածքում առաջարկվող մյուս փոփոխություններին, ապա պատգամավորը նախ հետաքրքրվեց, թե ինչն է փոխվում, երբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

Էներգետիկ ենթակառուցվածքների մասով զեկուցողն ասաց, որ ժամանակակից աշխարհում շեշտադրումները ենթակառուցվածքների առումով դրվում են՝ երկրի աշխարհագրական դիրքից ելնելով: Շեշտադրում դնել նախ ենթակառուցվածքների վերականգնվող էնեգետիկ ռեսուրսների վրա, նախարարի պաշտոնակատարի խոսքով, սա է փոփոխության նպատակը:

Նշենք, որ առաջարկվում է նաև Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Սրա վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ շատ երկրներում, այդ թվում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում կան նման նախարարություններ, ու մոտեցման փոփոխության կամ մոտեցման խնդիր է այս փոփոխությունները: «Կարևորվում է  ներդրողին առաջակցություն ցույց տալու տեսանկյունից»,-բացատրեց նախարարի պաշտոնակատարը:

Մ. Մելքումյանը հետաքրքրվել էր նաև հաջորդ փոփոխությամբ՝ Տրանսպորտի և կապի նախարարության վերանվանումը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: «Տեղեկատվական տեխոնոլգիաները դիտվում են որպես կապի միջոց, դիտվում են որպես կապի ու հաղորդակցության միջոցի դրսևորում ու դրա համար էլ կարևորվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները, որպես կապի միջոցներ, գնա հենց այդ նախարարություն»,-պարզաբանեց Ա. Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ