21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Տիրող համակարգի ապամոնտաժումը չափազանց վտանգավոր է»

 

«Ես շատ ուրախ կլինեի, եթե մեր երկրում կատարվող ամեն բան որոշեինք   ինքնուրույն՝ մեր ժողովրդի կողմից, բայց, ցավոք սրտի, ես չեմ տեսնում այդպիսի միտում: Իհարկե, Ռուսաստանի դերը պետք է որ լուրջ լինի, որովհետեւ մենք ամեն կերպ պետական մակարդակով մեզ շաղկապել ենք Ռուսաստանի հետ՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց   Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` ընդգծելով, որ Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների ալիքի բարձրացմամբ:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ հավելեց, որ փոփոխություններ իրականացնողը մեր երկրում մեկ հոգի չէ:

«Մեր երկրում տիրող համակարգի ապամոնտաժումը չափազանց վտանգավոր է եւ հղի բացասական հետևանքներով, եւ այդ առումով անհրաժեշտ է ոչ թե մեկ մարդ, այլ համախոհների մի ամբողջ խումբ, որոնք ուղղորդված կիրականացնեն այդ փոփոխությունները»,-նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ ցուցադրված Իսկանդերին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ, իր տեղեկություններով, Հայաստանն այն ստացել է մինչ ապրիլյան պատերազմը, բայց թե ինչու այն չի կիրառվել՝ իր համար անհասկանալի է. «Կարելի էր անգամ կանխել ապրիլյան պատերազմը», – շեշտեց Արամ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ