Սա էլ տեսանք` “այլընտրանքային չլրագրողներ” /ֆոտո, վիդեո/
Մայիսի 5-ին ես եւ իմ գործընկերներն այցելելով Երեւանի տեղամասային ընտրական կենտրոններ` զարմացանք: Փորձառու լրագրողներիս ընտրական գործընթացներում կիրառվող “նոր տեխնոլոգիաներով” չես զարմացնի` “ամեն ինչ տեսել ու լսել ենք”: Ընդ որում, տարիներ շարունակ աշխատելով այս դաշտում` բոլորը բոլորին գիտեն` անգամ ով, որ լրատվամիջոցից է:
Բայց արի տես, որ ոմանց մտավարժանքների արդյունքում “այլընտրանքային տեխնոլոգիաներ” են ի հայտ գալիս: Մայիսի 5-ին բոլոր ընտրատեղամասերում կային մարդիկ, որոնք կրում էին “Կենտրոն” հեռուստաընկերության, “mardik.am” եւ “1lur.am” լրատվական կայքերի վկայականներ:
Գրեթե բոլոր մեր այս “գործընկերներին” առաջին անգամ էինք տեսնում եւ այն էլ միանագամից պատասխանատու ընտրական գործընթացում:
Ի դեպ, ընդամենը մեկ կամ երկու հոգանոց կայքերն այսօր լրագրողների քանակով կարող էին “ոտք մեկնել” ասենք` Մոսկվայի “Օստանկինոյի” հետ:
Տեսանյութից երեւում է, որ “նորաթուխ” լրագրողները աշխատում են ԲՀԿ-ի համար: