07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինձանից չնեղանաք, մնացածը դուք որոշեք … Սամվել Ալեքսանյանը տեղամաս մտավ /ֆոտո/

Մալաթիա Սեբաստիայում տեղակայված թիվ 8/8 ընտրատեղամասում շարունակում են թեժանալ իրադարձությունները: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ տեղամաս եկավ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում դիմեց “Թրանսփարենսի ինթերնեյշնլ” ՀԿ-ի դիտորդ Ռուզաննա Գրիգորյանը, ում նկատմամբ ճնշումներ են կիրառվել ՀՀԿ վստահված անձանց կողմից, ինչպես նաև ինչ-որ մեկը խլել է նրան պատկանող լիցքավորման ապարատը:

Նա մասնավորապես ասաց. “ՀՀԿ վստահված անձինք իմ նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել, ճնշումներ կիրառել”: Այս խոսքի վրա Սամվել Ալեքսանյանը ասաց, թե “հեչ չի երևում, որ ձեզանից ինչ-որ մեկի վրա ճնշում է կիրառվել”:

Լրագրողի դիտարկմանը, թե քիչ առաջ ամեն ինչ շատ ավելի խառը վիճակում էր, Սամվել Ալեքսանյանը արձագանքեց. “Դրա համար էլ զանգել են, եկել եմ, որ պրոբլեմ չլինի”:

 Սամվել Ալեքսանյանը դիմեց ՀՀԿ վստահված անձանց. “Ընդամենը ասում եմ, եթե մի հատ ստեղից զանգ եկավ, ինձանից չնեղանաք, մնացածը դուք որոշեք”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ