29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժողովրդից է կախված…պիտի լավը վատից, «թացը չորից» տարբերել

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դժվարանում է ասել, թե մոտավոր ինչ տեսք կունենա հաջորդ խորհրդարանը: «Ես ամեն ինչին այլ կերպ էի նայում մինչև հուլիսյան դեպքերը: Այդ ժամանակ ևս մեկ անգամ հնարավորություն եղավ բոլոր կուսակցությունների հետ շփվելու, և նրանց վարքագիծն ինձ, անկեղծ ասած, մտահոգեց, որովհետև պարզ տեսնում ես, որ նույնիսկ այն պարագաներում երբ կուսկացական, խմբակային շահը պետք է մի կողմ դնել, քանի որ պետությունն է վտանգվում, մարդիկ փորձում էին այդ երևույթն օգտագործել իրավիճակը ավելի վատացնելու ու իրենց քաղաքական շահերը առաջ տանելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Իսագուլյանի` ոչ թե քաղաքական ուժերն են կարողանում առաջնորդել մասսաներին, այլ մասսաները թելադրում են նրանց անկախ նրանից, թե այդ պահին ինչ խնդիրների համար են ելել: «Կուսակցությունները, չխորանալով այդ նպատակների մեջ, գնացին այդ մասսաներին իբրև թե կառավարելու, իրենք էլ հայտնվեցին ծանր վիճակում:  Դրա համար ասել, թե այս 7 ամիսների ընթացքում իրենց վարքագիծն ինչպես է փոխվելու, և իրենք որքանով են կարողանալու ցույց տալ, որ ավելի լավն են, քան այսօրվա իշխանությունը, իրենք շատ ավելւ լուրջ ծրագրեր ու կադրեր ունեն, քան իշխանությունը, սա շատ կարևոր հանգամանք է, և դա է ինձ մտահոգում»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ ակնհայտ է դառնում, որ կուսակցությունները փորձում են  հաղթանակի հասնել` ոչ թե խելացի, արդյունավետ ծրագիր ներկայացնելով, այլ մեկը մյուսին վարկաբեկելով: «Եվ հետաքրքիր է, որ այդ քարոզ անողների մեծ մասին մենք ճանաչում ենք, մեր պատմության ընթացքում ինչ-որ ժամանակ նրանք եղել են իշխանության մեջ, և եթե կային այդ ծրագրերը, ինչու այն ժամանակ ջանք ու եռանդ չէին թափում, որ լուծեին այն կերպ, ինչպես հիմա: Թե այն ժամանակ կվտանգե՞ին իշխանության մեջ իրենց դիրքը, այդ նույն իշխանությունն են ուզում»,-շեշտեց նա:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով` այս հարցերին է, որ հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի, պետք է կարողանա տարանջատել լավը վատից, «թացը չորից» ու այս համատեքստում կատարել իր ընտրությունը. «Ամեն ինչ հասարակության ձեռքերում է, ես մեր ժողովրդին, հասարակությանը հորդորում եմ, որ իրենք իրենց իշխանությանը տեր կանգնեն, իշխանությունն իրենցն է, իշխանությունն այն մարդկանցինը չէ, ովքեր այսօր իշխանավոր են, և իրենց իշխանությունը գործադրեն, մեկ օր է պետք, որ գնան ու իրենց քվեն դնեն»:

Հարցին` հավատում է իր իսկ ասածներին, Գառնիկ Իսագուլյանն արձագանքեց. «Եթե հասարակությունը չգա այն գիտակցման, որ իշխանությունն իրեն է պատկանում, ինքն է դա ժամանակավորապես ինչ-որ մեկին տալիս ընտրությունների միջոցով, բարեկամի խնդրանքին, իշխանության ճնշմանը տուրք է տալիս, այդ դեպքում երբեք չի ձևավորվի այն իշխանությունը, որը կարող է ասել` ես ժողովրդին մոտ եմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ