28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մեգապոլիսների առարկայական առաջին օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մոսկվայում առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին, ովքեր թիմային հաշվարկով գրավել են պատվավոր 2-րդ հորիզոնականն ու արժանացել համապատասխան գավաթի և դիպլոմի։ Ընդ որում, անհատական արդյունքներով երևանցի աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:

Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանն ու երևանյան թիմի ղեկավար-մարզիչները:

Ողջունելով աշակերտներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նրանց օլիմպիադայում լավագույնս ներկայանալու և ձեռք բերած հաջողությունների համար: Քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև ուսուցիչների աշխատանքը՝ նկատելով, որ երեխաների տպավորիչ ձեռքբերումները, ըստ էության, նրանց ներդրած ջանքերի գործնական արդյունքն են:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ աշակերտները խոստացել են, որ կշարունակեն անել հնարավորը՝  Երևանի պատիվը միշտ բարձր պահելու համար:

Հանդիպման ավարտին նվաճված գավաթն ու համապատասխան սերտիֆիկատը փոխանցվել է Երևանի քաղաքապետին: Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ այն տեղ կգտնի Երևանի քաղաքապետարանի համապատասխան թանգարանում:

Հարկ է նշել, որ առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտներ: Օլիմպիադայի նպատակն է ի հայտ բերել մեծ քաղաքների դպրոցականների տաղանդավոր աշակերտներին, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և քիմիա առարկաներով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ