03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուստամյանը կապի մեջ է բոլոր ընդդիմադիրների հետ

”Ես քվեարկել եմ հանուն իշխանափոխության, որը պետք է սկսվի Երևանից և ավարտվի Հայաստանով: Պետք է փոխենք Երևանը, Երևանն էլ փոխի Հայաստանը”,-այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/23 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ բոլոր ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ այսօր կապ են պահում և միմյանց տեղեկացնում ընտրախախտումների մասին: ”Ստացված ահազանգերը մենք ուսումնասիրում ենք, թեժ գիծ է բացվել, և արդեն երեկվանից ոստիկանության հետ համագործակցում ենք։ Հուսով եմ, որ այդ համագործակցությունը կշարունակենք այսօր և վաղը,  որպեսզի վերահսկենք գործընթացը: Հուսով եմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ներկա կլինեն ընտրատեղամասերում”,-ասաց Ռուստամյանը։

Ինչ վերաբերում է ոստիկանության վերահսկողությանը, ապա նա նշեց.

”Հավատում եմ, պետք է հավատանք, որպեսզի կարողանանք պայքարել, եթե չհավատանք, ոչ մի բան էլ չենք անի”:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ