28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Կարող են շատ լուրջ բաներ լինել Հայաստանում»

Henaran.am-ի հարցերին է պատասխանում քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, նախկին ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը.

-Պարո՛ն Եղիազարյան, տեսնելով քաղաքական պրոցեսները, կուսակցությունների կողմից տարվող քաղաքականությունն` ի՞նչ կարող եք ասել` ինչպիսի՞ պատկեր կարող ենք ունենալ ապագա խորհրդարանում:

-Այսօրվա դրությամբ ոչ մի ակնկալիք չկա, այսօրվա դրությամբ կա մի կուսակցությունը, որը կորոշվի, թե ովքեր կլինեն, դա ՀՀԿ-ն է:

-Այսինքն` ՀՀԿ-ը է որոշելո՞ւ, թե ընդդիմադիր որ կուսակցություններն են անցնելու խորհրդարան:

-Այսօրվա դրությամբ այո: Չե՞ք տեսնում` ինչ է կատարվում: ՀՀԿ-ն է իշխում բոլոր ընդդիմադիր ուժերի վրա, միանշանակ:images

-Նույնիսկ Հայ Ազգային Կոնգրե՞սի:

-Չէ, ՀԱԿ-ի վրա չի իշխում, ուղղակի այն մեխանիզմները, որ միշտ տեղադրվել են ընտրատեղամասերում, դրանց դիմաց ոչ մի բան չի արվում  , միայն ցուցակով….ցուցակն, իհարկե, կբարդացնի այդ գործը, բայց օրինակ` կլինեն կրակոցներ, մարդ կմահանա, ծեծուջարդ կլինի, դա ցուցակի հետ հո կապ չունի:

-Ընտրական նոր օրենսգիրքը, սակայն, կքիչացնի՞ կեղծիքները:

-Այո, ցուցակը կհանի օրինակ` կհանի հանրավորությունը, որ գերեզմանատնից հանգուցյալները չգան ընտրության, որոշակի կիջացնի այդ տոկոսը, բայց մնացածին հո չի խոչընդոտի: Ես այս եզրահանգմանը գալիս եմ ՏԻՄ ընտրություններից:

-Իսկ այն, որ որոշ համայքներում հաղթեցին ընդդիմադիր թեկնածուները, որոշները դարձան ավագանու անդամներ, առաջընթացի մասին չի վկայո՞ւմ:

-Դե պիտի ցույց տային, որ մենք ժողովրդավար ենք, մեկ գյուղում էլ թող հաղթի էլի, ի՞նչ կլինի որ, ի՞նչ փոխվեց այդ մեկ գյուղով, ոչ մի բան, բայց վիճակագրությունը փոխվեց, տեսեք` ընդդիմությունը հաղթեց:

-Փաստորեն, ըստ Ձեզ, իշխանությունը «թույլ տվեց», որ ընդդիմությունը հաղթի՞:

-Այո, թույլ տվեց, որ այդպես լինի, և եթե այսպես շարունակվի խորհրդարանական ընտրություններին էլ «թույլ կտա» անցնել նրանց, ում որ կցանկանա, բայց կարող են լինել շատ լուրջ բաներ Հայաստանում: Կապրենք, կտեսնենք,  ամենայնդեպս Հայաստանն այսօր երեկվա Հայաստանը չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ