10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ապատեղեկատվությունը

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնության հայտարարությունը` արձանագրված խախտումների վերաբերյալ, համաձայն որի` 3/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երեւանի գրանցումը սկսվում է 2013 թ. փետրվարի 21 ից:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա:

Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում չեն կարող ընդգրկվել այն քաղաքացիները, որոնք այդ համայնքում հաշվառվել են ընտրություններ նշանակվելուց հետո: Նշված պարբերության դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք համայնքում հաշվառվել են ամուսնությամբ, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու, ազատազրկման ձեւով պատիժը կրելուց ազատվելու, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հանգամանքներով պայմանավորված:

Երեւանի ավագանու ընտրությունների նշանակման օրը 2013 թվականի փետրվարի 21 է: ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Նուբարաշեն վարչական շրջանի ընտրողների ցուցակում իրավաչափորեն ընդգրկվել են ընդամենը 6 ընտրող, որոնցից`

1-ը` ՀՀ քաղաքացիություն ընդունելու եւ ՀՀ-ում մշտական բնակություն հաստատելու հիմքով, 5-ը` անշարժ գույք ձեռք բերելու հիմքով:

 

ՀՀ ոստիկանություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ