15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հատուկ կարիքներով շուրջ 300 երեխա այցելել է Կենդանաբանական այգի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բնակվող հատուկ կարիքներով շուրջ 300 երեխա ծնողների ուղեկցությամբ այցելել է Երևանի կենդանաբանական այգի: Շրջելով վերակառուցված այգում՝ երեխաները փորձել են նաև ինքնուրույն կերակրել կենդանիներին:

«Եռօրյա ծրագրի նպատակն էր սեր և հետաքրքրություն սերմանել երեխաների շրջանում բնության հանդեպ: Մեր կողմից նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական», – նշել է  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը:

Երեխաների ծնողներն իրենց հերթին նկատել են, որ անվճար այցելությունն ու օրը Կենդանաբանական այգում անցկացնելու հնարավորությունը կարևոր դրական ազդեցություն են ունեցել երեխաների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ