29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

38-ամյա կնոջը խեղդելով սպանելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն

38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել ամուսնուն. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
2016թ. սեպտեմբերի 19-ին շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ակնալիճ-Զարթոնք ավտոճանապարհին հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված վայրում հայտնաբերել կնոջ դի՝ բռնության հետքերով, իսկ դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա գտնվող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի մեջ մի տղամարդու, ով հայտարարել է, որ տուժածն իր կինն է, և  ինքն է սպանել նրան։

Նախնական քննության տվյալներով՝ ամուսինները Երևանի բնակիչներ են, ովքեր դեպքի օրը հյուր էին գնացել Արարատի մարզ։ Վերադարձի ճանապարհին նրանց միջև սկսվել է վիճաբանություն՝ ամուսնական անհավատարմության հարցի շուրջ, որի ընթացքում ամուսինը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապա սեղմելով պարանոցը՝ շնչահեղձ արել։

Մահվան վկայականի համաձայն՝ կինը մահացել է մեխանիկական շնչահեղձության հետևանքով։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ամուսնուն սեպտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և հարցաքննվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ