14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեքենան հարվածել է ձիուն. կա զոհ եւ վիրավորներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 16-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 RR 434 պետհամարանիշով (վարորդ՝ 1956 թ. ծնված Վ. Բ. , ԼՂՀ քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ձիուն և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, այնուհետև բախվել հարակից ժայռին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ նա մահացել է, իսկ ուղևորներ՝ 1956 թ. ծնված Ռ. Դ.-ը և 1961 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ձին դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ