Արշակը ինքնասպան չի եղել. չեն հավատում
«Արշակը էն տեսակի մարդ չէր, որ ինքնասպան լիներ: Դրա համար ինքը հաստատ պատճառ չի ունեցել: Գյումրիում չեն հավատում ինքնասպանության վարկածին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյումրեցի Վաղինակ Խաչատրյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքում շրջանառվում են տեղեկություններ, որ նրան սպանել են և վարպետորեն փորձում են ուրիշ որակավորում տալ կատարվածին:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին Գյումրիում (Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող իրենց առանձնատնից) տեղի կունենա հոկտեմբերի 2-ին կայանալիք գյումրու ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի 25 ամյա որդու՝ Արշակ Գրիգորյանի հուղարկավորությունը:
Սեպտեմբերի 20-ին Գրիգորյանը գլխին ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել և տեղափոխվել էր հիվանդանոց: Նախնական վարկածով տեղի ունեցածը ինքնասպանություն էր:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գրիգորյանի որդու առեղծվածային մահվան մասին:
Տարածված հաղորդագրությունում նշվում է, ար նախնական քննության տվյալներով Արշակ Գրիգորյանը իրենց տան նկուղում ինքնասպանություն է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով»տեսակի «Լա 1948 Ր» համարի ատրճանակից: