Կորցնելու շատ բան ունեն
«Զորահանդեսում ներկայացվեց զինտեխնիկա, որոնք իրենց մարտական ունակություններով բացառիկ են: Իսկանդերի մասին խոսելով՝ կարող ենք ասել, որ ունենք այնպիսի զինտեխնիկա, որը բացառիկ հրթիռային համալիր ու և ունի հզոր հնարավորություններ», -անդրադառնալով Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ եթե մինչ այժմ թշնամին հանդես է եկել պատերազմական հռետորաբանությամբ, հիմա արդեն քայլ կատարելուց առաջ պետք է լուրջ մտածի:
«Մենք ունենք այնպիսի զինտեխնիկա, որ անհրաժեշտության դեպքում մեր թիրախում կարող են հայտնվել Ադրբեջանի բոլոր ռազմավարական օբյեկտները՝ տնտեսական ու այլ բնույթի:
«Իրենք իսկապես կորցնելու շատ բան ունեն: Հատկապես տնտեսական ոլորտում կորցնելու շատ բան ունեն՝ նավթահանքեր, գազամուղեր… Նրանք այս ամենը հաստատ պետք է հաշվի առնեն», – ընդգծեց պատգամավորը: