21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Էջմիածնի ավագանու թեկնածուին առեւանգելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առեւանգելու մեջ մեղադրվող Ա.Ա.-ն կալանավորվել է: Այս մասին   տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուն հաղորդում էր տվել այն մասին, որ 2016 թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:50-ի սահմանում, մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ եւ իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան, տեղափոխել ամայի տարածք, այնտեղ եւս բռնություն կիրառել ՝ պահանջելով հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրություններին մասնակցելուց:

Էջմիածին քաղաքի բնակիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով եւ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ