18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Դրոշմակնիքների անհետանալու մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. ԿԸՀ նախագահ

Այսօր` մայիսի 5-ին, երևանցիները ընտրում են ավագանի, որը կորոշի թե ով է ղեկավարելու Երևանը առաջիկա 4 տարիներին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը րոպեներ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ գործում են 464 ընտրական տեղամասեր: Առավոտյան ժամը յոթին բոլոր տեղամասերում կայացել են առաջին նիստերը և ժամը ութից արդեն ընդունել են առաջին ընտրողներին: Հանձնաժողովներում աշխատելու համար ներկայացված 12 քաղաքացիներ չեն ներկայացել,որոնցից 8-ը ժառանգությունից,2-ը ՀՅԴ ից, իսկ մյուս 2-ը ընտրածարածքային ընտրական հանձնաժողովների կողմից: Ընդհանուր առմամբ աշխատելու են 3700 հանձնաժողովականններ:

Այս պահի դրությամբ, ԿԸՀ տվյալներով` որևէ խախտում չի արձանագրվել: Դիտորդները նունպես սկսել են իրականացնել իրենց առաքելությունը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը անդրադարձավ նաև վերջի ընտրություններին բազմաթիվ խոսակցությունների տեղիք դարձած անհետացող թանաքանյութերի խնդրին.  “Ինչ վերաբերվում է թանաքանյութի խնդրին, ապա այս անգամ թանաքանյութը անցել է հատուկ փորձաքննություն: Այն ստուգվել է նաև բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ”:

Տիգրան Մուկուչյանը զգուշացրեց, որ այս անգամ փորձեր չարվեն հատուկ նյութերի միջոցով արհեստական հեռացնելու դրոշմակնիքը:

“Արհեստական հեռացման խնդիրը նույնպես, բազմաթիվ անգամ ասվել է, որ չի կարելի արհեստական ձևով անձնագրերի մեջ ինչ որ բան ջնջել: ”:

ԿԸՀ նախագահը խոսեց նաև այսօր լրատվամիջոցների կողմից տարածված այն լուրերի մասին,որոնք վկայել են թե 2 տեղամասում դրոշմակնիքներ են անհետացել: ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ երկու դեպքերում էլ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ