Ինչի՞ համար է ափսոսում սոցապ նախարարը…/վիդեո/
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը տեղյակ չէ նախարարների փոխատեղման, վերանշանակման լուրերից : Henaran.am-ի հարցին` կցանականա՞ր կառավարությունում ընդհանրապես փոփոխություններ չլինեին, պատասխանեց.
”Դա ցանկությունների կատեգորիայից չէ, կան համապատասպան ընթացակարգեր, ձևաչափ, որոնց ներքո ձևավորվում է կառավարությունը”:
Արտեմ Ասատրյանը խոստովանեց, որ չի տխրի, եթե նոր կառավարության կազմում չլինի, սակայն մի բանի համար կափսոսա: ”Միշտ կարող ես ափսոսալ այն նախաձեռնությունների չիրականացման համար, որոնք առաջին հերթին ուղղված են մեր երկրի քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը”:
Նշենք, որ նա մոտ մեկ տարի է Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարար է: Ինչպես է աշխատել այս մեկ տարվա ընթացքում:
”Համենանայն դեպս, փորձել ենք ամեն ինչ անել, որ խնդիրները, որոնք այսօր շատ առարկայական են, հնարավորինս շուտ լուծում ունենան”,-ասաց :