Գուշակություններով չզբաղվենք. Մովսես Հակոբյանն` իր պաշտոնից ու Իսկանդերից
«Անկախության 25 ամյակի զորահանդեսում ներկայացված զինտեխնիկայի շարքում կային Ռուսաստանի կողմից տրամադրված 200 միլիոն դոլար վարկի շրջանակներում գնված զենքերից:
Միաժամանակ, ներկայացվել էին զենքեր, որոնք ձեռք էինք բերել մեր միջոցներով»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
Հարցին, թե Իսկանդեր ու Սմերչ տեսակի զենքերը զսպող դեր կունենա՞ն, կհակադրվե՞ն Ադրբեջանի հարձակողական քաղաքականությանը, նա պատասխանեց. «Ցանկացած զինատեսակ, որը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետությունը, ձեռք է բերվում նրա համար, որ այն իրականացնի երկրի անվտանգությունը, կարծում եմ՝ այո»:
Ինչ վերաբերում է ՊՆ հնարավոր պաշտոնանկություններին և լուրերին, թե նոր կառավարության փոփոխությամբ կփոխվի նաև պաշտպանության նախարարը, Հակոբյանը հորդորեց գուշակություններով չզբաղվել: Իր հնարավոր նշանակման վերաբերյալ ևս Մովսես Հակոբյանն ասաց. «Գուշակություններով չզբաղվենք»: