17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԵԿ-ը պարզաբանում է ներմուծված սերմնահեղուկի շուրջ սկանդալը

ՀՀ Պետ եկամուտների կոմիտեն պարզաբանում է սերմնահեղուկի ներմուծումը:

Մայիսի 2-ին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ անդրադարձել են առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ուղղած հարցին. վերջինս հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանում կա՞ սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն` ավելացնելով, որ իբր մաքսային ծառայությունը տրամադրել է տվյալներ, որի համաձայն Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ Իսրայելից:

Այս առնչությամբ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետություն 2011թ. ընթացքում ներմուծվել է 2 կգ. սերմնահեղուկ` 98. 552 դրամ մաքսային արժեքով (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 30012010): Ներմուծումը կարգավորվել է “ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին” ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 581 որոշմամբ:

Այս մասին պատգամավորը տեղեկացվել է 2012թ. մարտին` իր կողմից նույն ժամանակահատվածում արված հարցման հիման վրա:

Ի դեպ սերմնահեղուկի նշված խմբաքանակը, որի ծագման երկիրը Ավստրալիան է, 2011թ.-ից մինչ օրս միակն է և ներմուծվել է Մեծ Բրիտանիայից:

ՊԵԿ-ին անհասկանալի է, թե Իսրայելից ներմուծված ի՞նչ սերմնահեղուկի մասին է նշել պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ