16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ավտովթարից մահացածը Սերժ Սարգսյանի օդաչուի որդին է. Հայկական ժամանակ

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետեւանքով մահացել էր 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, պարզվում է նախապատմություն է ունեցել: Ըստ թերթի տեղեկությունների մինչ այդ վթարը Դավիթ Հայրապետյանի “BMW” մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է ՃՈ աշխատակիցը եւ փորձել է տուգանել արագությունը գերազանցելու համար: Մեքենայի վարորդը, սակայն, զանգահարել է ինչ-որ մեկին եւ ասել, որ խոսի ՃՈ աշխատակցի հետ, որպեսզի իրեն չտուգանի:

ՃՈ աշխատակիցը համաձայնել է, բայց պայմանով, որ վարորդի հետ եղած մյուս երեք հոգին իջնեն մեքենայից եւ ինքը մենակ գնա, քանի որ ի վիճակի չէ մեքենա վարել: Երեք հոգին իջել են մեքենայից եւ Դավիթը շարունակել է ճանապարհը, սակայն րոպեներ անց տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Այս տեղեկությունը ճշտելու համար թերթը զրուցել է  ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հետ:

Վերջինս ի պատասխան ասաց. “Առաջին անգամ եմ նման տեղեկություն լսում, իմաստը չեմ հասկանում, մեր պրակտիկայի մեջ դեո նման դեպք չի գրանցվել (որպեսզի ՃՈ աշխատակիցը 3 հոգու իջեցնի մեքենայից, իսկ վարորդին չտուգանի ու թողնի գնա-խմբ.)”,-ասաց Արսեն Արշակյանը:

Վերջինիս արտահայտած զարմանքը հասկանալի է: Իսկ ո՞ւմ համարին կատարած զանգը կարող էր այդքան ազդեցիկ լինել ՃՈ աշխատակցի համար: Ըստ տարածված տեղեկությունների, երիտասարդի հայրը աշխատում էր Միխայիլ Բաղդասարովի հետ, բավական բարձր պաշտոն է զբաղեցրել վերջինիս պատկանող ընկերություններից մեկում, իսկ նախկինում եղել է ճանաչված օդաչու: Ըստ որոշ տեղեկությունների նա ինչ-որ ժամանակահատվածում եղել է նախագահական ինքնաթիռի օդաչուն: Տեղեկություններ կան նաեւ, որ զոհված երիտասարդի հոգեհանգստին մասնակցել Է Սերժ Սարգսյանը: Այս ամենի համադրումից դժվար չէ կռահել, որ երիտասարդի ծանոթների շրջանում ոստիկանին զանգահարող եւ հրահանգներ տվող անձանց պակասություն չի զգացվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ