Նախկին նախարարի շքեղ վիլլան Իսպանիայում. Ժամանակ
Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանն իր պաշտոնավարման տարիներին շքեղ վիլլա է ձեռք բերել Իսպանիայում:
Թերթեը գրում է, որ այս ձեռքբերումն ուշագրավ է այն առումով, որ անցած տարեվերջին քաղաքաշինության ոլորտում հսկայական չարաշահումներ բացահայտվեցին: Մասնավորապես՝ հայտնի դարձավ, որ Վ. Վարդանյանի պաշտոնավարման տարիներին Ազգային գրադարանի վերանորոգման նպատակով բյուջեից հատկացված 700 մլն դրամի մեծ մասը փոշիացվել է, իսկ գրադարանն էլ կիսավերանորոգված է մնացել: Բացահայտվեց նաեւ, որ խոշոր գումարներ են մսխվել մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում:
Ճիշտ է, այդ չարաշահումների հետ կապված գլխավոր դատախազությունում քրգործ հարուցվեց, Վ. Վարդանյանը հարցաքննվեց, բայց պատասխանատուները այդպես էլ չհայտնաբերվեցին: Փոխարենը քաղաքական շրջանակներում ասում են, որ ԲՀԿ-ական նախկին նախարարն Իսպանիայում շքեղ վիլլա է գնել: