16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հպարտության բարձր զգացումով.Սեյրան Օհանյանը ընդունեց զորահանդեսը

Երեւանում մեկնարկած Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի հրամանատարը բանակի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն է: Զորահանդեսն ընդունում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Քայլերգի հնչյունների ներքո հրապարակ են բերվում Հայաստանի պետական դրոշը, Հայաստանի Զինված ուժերի մարտական դրոշը եւ Աշոտ Երկաթ արքայի Պատվավոր սուրբ խաչը: Դրոշակակիրներին առաջնորդում է գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը:

Սեյրան Օհանյանը, սպիտակ բաց մեքենայով շրջելով հրապարակով, հերթով ողջունում է շքերթին մասնակցող բանակային կորպուսների, ռազմակրթական հաստատությունների, ԱԻՆ ստորաբաժանումների, ԱԱԾ սահմանապահ ծառայության, 102–րդ ռուսական բազայի, Ռազմական ոստիկանության, Արցախյան պատերազմի վետերանների միացյալ ստորաբաժանումներին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ