24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՅԴ առաջին եռյակը Երեւանր չխայտառակած մարդիկ են. Վահան Հովհաննիսյան /վիդեո/

25 տարի առաջ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի սիրտը Արցախում էր: “Գիտակցում էինք, որ Հայաստանի ճակատագիրը Ղարաբաղի լեռներում է: Իսկ այսօր ազատ Հայաստան կերտելը  Երեւանում է”,-ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա, միայն դաշնակցական քաղաքապետը կարող է Երեւանը դարձնել մաքուր`  մաքրել շրջապատը:

Այս մասին նա հայտարարեց այսօր Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում` ՀՅԴ քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքում:

Հովհաննիսյանի խոսքով, այն թիմը, որն ունի գործող քաղաքապետը, կարող է գնալ ընտրության ու հաղթել միայն խարդախության ճանապարհով: Նա նշեց, որ իշխող կուսակցությունն իր ցուցակով աշխատում է ցույց տալ այն կերպարները, որ կազմում են իր թիմը:

“ Մենք ներկայացրեցինք ցուցակի առաջին եռյակին, բայց եթե շարունակենք ազգանունների ընթերցումը, կտեսնենք, որ բոլորը նույն տեսակի մարդիկ են՝ կարգին, պարկեշտ՝ ո՛չ իրենց, ո՛չ կուսակցության, ո՛չ էլ Երեւանը երբեք չխայտառակած մարդիկ են”,-ասաց :

Վ. Հովհաննիսյանի ելույթը ամբողջությամբ` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ