Լյուդմիլա Սարգսյան, արի, բոմժերին տար…/վիդեո/
”Տարոնը հաղթելու է, ետ վեցը հատ, յոթը հատ թեկնածուներին սաղին հաղթելու ենք”,-այսօր Կենտրոն վարչական շրջանում Երևանի գործող քաղաքապետ, ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի հեռանալուց հետո սկսեց բացականչել ներկաներից տիկին Լենան: Նա վստահեցրեց, որ Մարգարյանը հաղթելու է, քանի որ միայն նա է արժանի:
”Էն ՀՀՇ-ականները գործարանները քանդեցին, մարդիկ գնացին երկրից ու ասում են Տարոն Մարգարյանին պիտի դատեն, էն ազնիվ ծնողի զավակ ա, հինգ երեխա ունի …”,-ասաց տիկինը:
”Լյուդմիլա Սարգսայանն ասում ա Տարոն Մարգարյանի արած աշխատանքը չենք ուրանա, բայց որ Վահագ Խաչատրյան լինի, բոմժերին կհեռացնի, հիմա մեր փողոցում առավոտ իրիկուն բոմժերը անընդհատ ձեն են տալիս` Լյուդմիլա Սարգսյան, արի “բոմժերին” վերացրու, ուրեմն ամեն ինչ պրծավ Տարոն Մարգարյանը, հիմա էլ գա “բոմժերի՞ն””: