31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Դաշնակցությունն” անակնկալ է խոստանում

ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքից առաջ քիչ առաջ “Մոսկվա” կինոթատրոնում կուսակցության հանդիպումը ընտրողների և “Դաշնակցության” համակիրների հետ բացեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Երեւանի ավագանու ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Նա խոսեց ոչ միայն  անցած քարոզարշավի ընթացքի, այլ նաև մայիսի 5-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին: “Կարելի է շատ լավ ընտրապայքար անցկացնել, բայց այն, ինչ տեղի է ունենում ընտրատածքներում, այդ ամենը կարող է ակնթարթորեն շուռ գալ”,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորը կրկին անգամ հիշեցրեց իրենց կուսակցության հիմնական թեզը. “Մենք միշտ եղել ենք խաղաղ պայքարի ջատագով: Հայաստանը իր աշխարհաքաղաքական կառուցվածքով իրեն չի կարող այնպիսի իրավիճակ թույլ տալ, որ մեր թշնամիներն օգտվեն”:

“Դաշնակցությունը” համոզված է, որ առողջ և նորմալ քարոզարշավ են իրականացրել և կարողացել են իրենց ասելիքը փոխանցել ընտրողին.”Մենք մեր քարոզարշավի ընթացքում ամեն ինչ արեցինք, որ այս ընտրությունների քաղաքական նշանակությունը ընկալվի: Չփոխվեց նախագահը, կարող է փոխվել քաղաքապետը ու նորից մենք երկարատև պայքար կսկսենք հանգրվանային ճանապարհով հաջողության հասնելու համար”:

Արմեն Ռուստամյանի խոսքերով այս ընտրությունները   հնարավորություն են ստեղծում  մեր ձայներին տեր կանգնելու,այս անգամ ավելի քան ռեալ տարբերակով

Մենք պատրաստ ենք, մեր ընտրողները պետք է այդ համոզմունքը ունենան, որ մենք գնում ենք ընտրատեղամաս ու տեր ենք մեր ձայներին:

“Այս ընտրությունները դրա հնարավորությունը տալիս են: Այս անգամ մենք 2000 տեղամասի մասին չենք խոսում: Այս անգամ ընտրությունները քաղաքի ներսում են և վերահսկելի են: Այս անգամ հարկավոր է վերահսկել միայն 464 տեղամաս”:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը` խոսեց իշխող “Հանրապետականի”  մասին. “Նրանք քարոզարշավ չեն արել, նրանք ձև են տվել, թե քարոզարշավ են անում, պետական ռեսուրսները օգտագործել են հիմնականում ընտրողներին վախեցնելու և ճնշելու համար”:

Աղվան Վարդանյանը կոչ արեց ընտրողներին մտածել նախ և առաջ ապագայի մասին. “Փողը, ի վերջո, թուղթա, այնպես անենք, որ մեր ընկերների երեխաների առաջ չամաչենք: Ընտրությունների գնացեք արդար խղճով”:

“Դաշնակցության” ներկայացուցիչը համոզված է, որ իրենց ստացած քվեն այս ընտրություններում բոլորի համար է անակնկալ լինելու. “Բայց դրա համար մենք բոլորս պիտի տեր կանգնենք մեր ձայներին”:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ավագանու թեկնածու Արսեն Համբարձումյանը անդրադարձավ ընտրական ցուցակներում առկա այս պահին հայտնաբերված անճշտություններին: Մասնավորապես մեկ հասցեում 10 և ավելի անձանց գրանցված լինելու փաստին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ