15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ավագանու թեկնածուին առևանգել են ու բռնություն կիրառել

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ եւ իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան ու տեղափոխել ամայի տարածք:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ այնտեղ եւս հիշյալ անձինք շարունակել են բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրություններին մասնակցելուց:

Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ զուգորդված ավագանու թեկնածուին առեւանգելու եւ վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու համար Էջմիածին քաղաքի բնակիչ Ա. Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան:

Նախաքննության ներկա փուլում իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ հիշյալ հանցագործությունները կատարած նաեւ մյուս անձանց շրջանակը պարզելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ