31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե դուք կարող եք բերել ստրիպտիզ պարողին…Արմեն Մարտիրոսյանը` Վոլոչկովայից

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բարև Երևան դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով իր կողմից Անաստասիա Վոլոչկովայի վերաբերյալ խոսքերին, նշեց. ”Նախ ես չեմ շոշափում, լրագրողները հարց են տալիս, ես էլ պատասխանում եմ: Երկրորդ Անաստասիա Վոլոչկովային կարող եմ շոշափել, որովհետև ցանկացած պարագայում Երևանի քաղաքապետը կարևորագույն ֆունկցիա ունի մեր մայրաքաղաքում մշակութային այնպիսի արժեքներ տարածելու, որը բխում է քաղաքացիների շահերից: Անաստասիա Վոլոչկովան այդ արժեքների մեջ իմ պատկերացմամբ միանշանակ չի մտնում: Բնականաբար, ես չէի հրավիրի, եթե քաղաքապետ լինեի, ես կհրավիրեի Պլիսեցկայային, նմանատիպ մարդկանց”:

 Դիտարկմանը, թե Վոլոչկովան ամբողջ աշխարհին հայտնի բալետի պարուհի է, Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց. ”Վոլոչկովան ամբողջ աշխարհում հայտնի պարուհի չի, նրան հեռացրել են մեծ թատորնից, քանի որ ոչ հարիր պահվածք է դրսևորել, և ինքը դարձել է ընդամենը շոու-բիզնեսի ներկայացուցիչ: Եթե դուք կարող եք բերել ստրիպտիզ պարողին և ասել, թե նա մեծ բեմերում է ելույթ ունեցել, մեր օպերայի դահլիճում էլ բազմաթիվ ռաբիս երգիչներ են ելույթ ունեցել, ասենք ուրեմն եթե այնտեղ ելույթ են ունեցել, ուրեմն արժեքային համակարգ են ներկայացրել: Եթե կտեսնեք նմանատիպ բալետի պարուհի, ես արդեն կհանձնվեմ”: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ