22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Անօլիգարխ “Ժառանգություն”

Այսօր մամուլի ասուլիսում “Բարեւ Երեւան” դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ երեկ ԲՀԿ-ի բազմամարդ հանրահավաքին :

”Երբեւիցե “Ժառանգության” եւ “Բարեւ Երեւանի” հանդիպումնները մարդկային հոծ բազմությամբ աչքի չեն ընկել, քանի որ այստեղ գործարարներ չկան, որ իրենց աշխատողներին ընտանիքների հետ բերեն, քանի որ այստեղ չկան օլիգարխներ, որոնք գումար են տալիս եւ մարդկանց են մասնակից դարձնում հանրահավաքներին, քանի որ այստեղ մասնակցությունը քաղաքացիների կամքին է թողնված”:

Ըստ նրա` Հայաստանում բնակվում է 2 մլն մարդ, սակայն երբեւիցե հանրահավաքներում հարյուր հազարից ավել մարդ չի եղել.

”Համոզված եմ, որ մենք հազարավոր ձայներ ենք հավաքելու: Խնդիրը նա չէ, թե որքան մարդ է գալիս, այլ այն, թե որքան մարդ է աջակցում քաղաքական ուժին: Հանրահավաքում հավաքվածների եւ վստահության քվեի միջեւ հստակ կապ տեսնելն  ուղղակի սխալ է: Մեր քաղաքական կենսագրությունը բազմաթիվ անգամ է դա ցույց տվել”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ