09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Օմբուդսմենը լրագրողներին մաղթում է ազատվել 6 չարիքից

Մայիսի 3-ը արտահայտվելու, խոսքի, մամուլի ազատության միջազգային օրն է: Խոսքի ազատությունը (արդար դատաքննության իրավունքի հետ զուգահեռ) ապահովում է բոլոր մյուս իրավունքների պաշտպանությունը և հանդիսանում ժողովրդավարության կառուցման անկյունաքարը:  Դրա համար լրագրողն իր գործում պիտի ազատ լինի խմբագրից ու նրա անհարկի միջամտությունից: Խմբագիրը պետք է ազատ լինի լրատվամիջոցի սեփականատիրոջ գրաքննությունից: Իսկ լրատվամիջոցի սեփականատերը պետք է ազատ լինի գովազդային շուկայի ճնշումից:

 Իսկապես որ, Հայաստանում խոսքի ազատության վիճակը էականորեն բարելավվել է վերջին տարիներին: Պետության և պետական մարմինների միջամտությունը զանգվածային լրատվության միջոցների գործունեությանը հասցվել է հնարավոր ու միջազգայնորեն թույլատրելի նվազագույնին: Սակայն այսօր մեր տարբեր շուկաների, այդ թվում՝ լրատվական շուկայի գերկենտրոնացումը հնարավորություն չի տալիս լրագրողին, խմբագրին, լրատվամիջոցի փոքր և միջին սեփականատերերին լինել տնտեսապես ազատ, ապահովված ու պաշտպանված:

 Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին մաղթում եմ լիարժեք ազատություն

  • լրատվական շուկայի գերկենտրոնացումից կամ մենաշնորհայնացումից,
  • թաղային հեղինակությունների և այլ հանցագործների բռնարարքներից,
  • օլիգարխներից և այլ հարուստներից նրանց ֆինանսական կախվածությունից,
  • լրատվամիջոցների կուսակցականացումից,
  • պատվերով հոդված գրող և դրանով իսկ ազատ խոսքը վարկաբեկող ու այլասերող լրագրողից,
  • դատարանի ապօրինի վճիռներից:
  •  
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ