ԲՀԿ խոսնակը երեխաների մասնակցությունը հանրահավաքին օրենքի խախտում չի համարում
ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց անցած քարոզարշավի և ԲՀԿ սպասելիքների մասին:
Տիգրան Ուրիխանյանի քարոզարշավային վերլուծությունը ցույց է տվել, որ այդպես էլ. ” Սկզբից մինչև վերջ որոշ մասնակիցներ, հատկապես մեկ կոնկրետ մասնակից այդպես էլ ընտրողներին չասաց,որ քվեախցիկ մտնելիս, քվեաթերթիկ վերցնելիս ընտրողը կարդալու է կուսակցությունների անվանումներ, որ այս ընտրությունները կուսակցական են, քանի որ երևանցին կարդալու է կուսակցությունների անունները` ձայնը տալու է կուսակցությանը:Չի լինելու քվեաթերթիկում որևէ անհատ, չի լինելու որևէ անուն, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որը ես պատիվ ունեմ ներկայացնելու շատ անկեղծորեն սկսած մայրաքաղաքի պաստառներից վերջացրած ամբողջ քարոզչության ընթացքում ռադիո և հեռուստահոլովակների միջոցով,կենդանի խոսքով ու մարդիկ հերթական անգամ ակնհայտորեն տեսան թե ում են ընտրելու: Իսկ “Հանրապետական” կուսակցության հերթական անգամ փորձեց քողարկել իր քարոզարշավը, միգուցե հնարամիտ բան չունեմ ասելու հնարքով”,-ասաց ԲՀԿ խոսնակը:
Տիգրան Որիխանյանը համոզված է, որ մարդիկ ընտրելու են միայն նրանց, ովքեր ապացուցելու են, թե ինչպես են իրականացնելու իրենց նախընտրական դրույթները:
Երեկ ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքին բազմաթիվ դպրոցահասակ երեխաներ և մարդիկ են բերվել Աբովյանից հանրահավաքը ավելի մարդաշատ դարձնելու համար ԲՀԿ խոսնակը պատասխանեց.
”Երբ որ հավաքվում են մի քանի տասնյակ հազար մարդ շատ հեշտ է այնտեղ գտնել և մի քանի երեխա և նաև այլ տարածքում գրանցված մարդկանց,պարզապես երեսուն հազար մարդու դեպքում կարող է նման բան էլ լինել: Ինչ վերաբերվում է ավտոբուսներին, ապա մարդիկ ցանկացել են գալ ուրեմն պետք է որևէ փախադրամիջոց լիներ”:
ԲՀԿ պատգամավորը հերքում է, որ Աբովյանից բերված ավտոբուսների թիվը շատ է եղել: Նա պնդում է, որ իրենք հիմնականում մարդիկ են բերել Երևանի տարբեր վարչական շրջաններից, օրինակ՝ Դավիթաշենից:
Կդառնա՞ ԲՀԿ-ն ընդդիմություն, թե ոչ, ինչը արդեն բազմիցս հայտարարել են կուսակցության տարբեր գործիչներ ԲՀԿ խոսնակը չի կարող պատասխանել:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, որի ինքը կուսակցության խոսնակն է և եթե իրենց կուսակցությունում քննարկում լինի և պաշտոնական ինֆորմացիա լինի իրենց ընդդիմություն դառնալու հետ կապված, այդ ժամանակ էլ կփոխանցի կուսակցության որոշումը:
Ինչ վերաբերվում է հանրահավաքին ԲՀԿ քարոզչական վերնաշապիկով երեխաներին, ԲՀԿ խոսնակը գտնում է, որ բոլորն էլ այդ շապիկները հագնելու իրավունք ունեն:
Տիգրան Ուրիխանյանը իրեն թույլ չի տալիս խոսել “իրավական ապացույցներ չունեցող դեպքերի մասին”, բայց չի հերքում, որ քարոզարշավի ընթացքում իրենց կուսակիցների վրա ճնշումներ են գործադրվել:
ԲՀԿ խոսնակը նշեց, որ ընտրություններից անմիջապես հետո իրենք փաստեր կներկայացնեն և կզբաղվեն անպատժելիության դեմ պայքարով: