07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ը պատասխանատո՞ւ է Տարոնի ունեցվածքի համար

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համոզված է, որ Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ը բավական ձայներ է հավաքելու: Այս մասին նա ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին, թե կասկածներ չկան, որ չեն հաղթելու, պատասխանեց. ՛՛Մենք պայքարում ենք հաղթելու համար: Բավականին լավ ձայներ կստանանք, քանի որ ունենք մրցակցային թեկնածու՝ ի դեմս պարոն Երիցյանի՛՛:

Իսկ ինչու ՕԵԿ-ն էլ եզրափակիչ հանրահավաք չարեց, Մարգարյանն ասաց. ՛՛Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը, մենք նպատակահարմար գտանք եզրափակել մեր նախընտրական քարոզչությունը դահլիճային փակ հանդիպմամբ՛՛:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրում ներկայացված ունեցվածքին, ապա պատգամավորն ասաց, որ յուրաքանչյուր պաշտոնյայի հայտրարագրված ունեցվածքը հետաքրքրում է ոչ միայն իրենց, այլև քաղաքացիներին, սակայն որևէ կոալիցիա պատասխանատվություն չի կրում որևէ մեկի ունեցվածքի համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ