21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Շահեն Հարությունյանը ոստիկանությունում է

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը այս պահին գտնվում է ոստիկանության կենտրոնի բաժանմունքում: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Շահեն Հարությունյանը:

Լուրը տարածել է նրա ընկերներից Արուսյակ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառելով. «Շահենին նորից ձերբակալել են։ Իր բոլոր ընկերներին և համակիրներին խնդրում եմ արագ մոբիլիզացվել ու չթողնել նոր անօրենություններ Շանթի որդու հանդեպ»:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բերման ենթարկվածներից 18-ը ներգրավվել էին որպես վկա եւ ազատվել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր:

Նշենք, նաև որ  Շանթ Հարությունյանը դատապարտեց 6 տարի ազատազրկման, նրա որդի Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի պայմանական ազատազրկման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ