16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Քոփակ-բիձեք”, “հանգուցյալներ” … քարոզչական քրոնոմետրաժ. Իրատես de facto

Ավագանու ընտրությունների ավարտվող քարոզարշավի առանձնահատկությունների կարճ քրոնոմետրաժը։

ա) Դրանք ավելի ակտիվ ստացվեցին, քան խորհրդարանական եւ նույնիսկ նախագահական ընտրությունների քարոզարշավը. պատճառներին չանդրադառնանք, տարողունակ կստացվի, պարզապես երկու ամենակարեւոր գործոնները հատկանշենք. այն կրում էր նախագահականի իներցիան, դրա համար էր նաեւ այդքան ակտիվ, եւ ապա` վերջինն էր եռաֆազ ընտրական մարաթոնում, եւ ըստ դրա է որոշվելու կուսակցությունների տեղն ու դերը ապագա քաղաքական քարտեզում:

բ) Առաջին անգամ այսպես “հուժկու” ձեւով կարեւորվեց ՏԻՄ ընտրությունը, որպես ինստիտուտ, դրան միակցվեց քաղաքական բաղադրիչը, ինչը հասարակության, այդ թվում` քաղաքական ուժերի, որքան էլ պարադոքսալ թվա, հասունացման ցուցիչն է ազդագրում:

գ) Քաղաքական բոլոր ուժերը կանգնեցին պատմական եւ քաղաքական “ինվենտարիզացիայի”, մի կողմից` պարտադրված, մյուս կողմից` ցանկալի հրամայականի առաջ:
Ծանրանալու ենք վերջինի վրա: Այս գործոնը յուրաքանչյուր կուսակցության, ինչպես ասվում է, “խելագարության հասցրեց յուրովի”: 

ՀՀԿ. սրա դեպքում աչքառ ելան ներքին խնդիրները, որոնք “տակից” զարգանում էին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: ՀՀԿ մոդերատորը սերնդափոխության հարցը դրեց` մի կողմից, մյուս կողմից` անչափ հետաքրքիր կոնֆիգուրացիա կիրառեց. նա առայժմ չի փոփոխելու գործադիր մարմինը: Գրեթե չի փոխելու:

Հարց. այդ ինչպե՞ս եղավ, որ, մի կողմից, արմատական քայլերի գնացող, ոստիկանությանը Գյումրու կրիմինալի, դրանից առաջ էլ ոստիկանապետին Րաֆֆու մոտ աղոթքի ուղարկած “ռեժիսորը” ցանկացավ այդքան “դանդաղ շտապել” կառավարության հարցում:

Սա մտքներում պահեք, որպես առաջադրանք, որովհետեւ այն նույնպես տարողունակ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում, այսօրվա համար ֆիքսենք. ՀՀԿ-ն վաղուց, շա՜տ վաղուց էր կանգնած տրանսֆորմացիոն հրամայականի առաջ, ինչը, կարծես, արվում է, բայց դեռ վաղ է ինչ-որ արդյունք արձանագրելը, հավատալը, որ այն վերջապես կհաջողի “հալալման” ու “զուլալման” գործընթացում:

ԲՀԿ. կարելի է կարծել` “նույն ձեռքն” է գործում նաեւ այս կուսակցության դեպքում: Հալալման-զուլալման: Այստեղ եւս ներքին քարտեզը ճշգրտելու խնդիր է լուծվում: Բայց եթե ՀՀԿ-ի դեպքում մոդերատորը մեկն է, այստեղ մոդերացիա է իրականացնում մոտ հինգ “ռեժիսոր”: Կարծում ենք, “նույն` ՀՀԿ-ի ձեռքը” կհաղթի:

Հազար ու մի պատճառով, որը շարադրելու ժամանակ նույնպես չկա: Իսկ կարծում ենք, որովհետեւ ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում էնդշպիլի հնարավորությունն իրենն է, զի գրիչն իր ձեռքում է, ստորագրություններն ու վավերացումներն ինքն է վերջնագրում:

“Ժառանգություն”. ֆիքսենք շատ կարճ. նա վերադարձավ իր պատկերին: Այսօր արդեն կարծիքներ եւ հարցականներ կան` կհաղթահարի՞ “Ժառանգությունը” վեց տոկոսի, չէ` դաշինք է, տասը տոկոսի նիշը: Հարցը մնում է անպատասխան: Մեր կարծիքով, անշուշտ: Նույն` վերը նշված նախագահական ընտրությունների իներցիան կօգնի:

ՀՅԴ. մեր հարյուր-եսիմ-քանիամյա “քոփակ բիձեն” անչափ լուրջ խնդրի առջեւ է կանգնած: Չասենք ճակատագրական կլինի նրա համար վեց տոկոսի չհաղթահարումը (բայց դե, ասում են`չի հաղթահարի) եւ արդեն ոչ թե մեր, այլ իր շարքերի համար: Իրենք եւս հալալման ու զուլալման պատմական գործընթացի առջեւ են կանգնած:

Դրսից ահագին ժամանակ է` նորմալ ֆինանսավորում չեն ստանում` քաղաքական պատճառներով, իսկ շարքերի մոտ առանց այն էլ սկիզբ առած անվստահությունը վերնախավի նկատմամբ, ըստ մեր աղբյուրների, կհասնի պիկին:

ՀԱԿ. հանգուցյալների մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ